Միշտ կարող եք ունենալ Գերմանիայի դաշնային հանրապետության քաղաքական աջակցության հույսը. Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր

12:04, 07.10.2019

Միշտ կարող եք ունենալ Գերմանիայի դաշնային հանրապետության քաղաքական աջակցության հույսը֊, այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Աթոնելիի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Գերմանացի գործընկերոջը հյուրընկալել  է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Դիմավորման արարողությունից հետո նախագահները հանդիպել են դեմ առ դեմ, որից հետո ընդլայնված ձևաչափով։

 

Նմանատիպ