Միշելի հետ հանդիպմանը իմ առաջարկն էր գործընթացը մեդիացիայից տեղափոխվի մոդերացիայի, ձևակերպվի ազգային համաձայնության փաստաթուղթ. Մամուկա Խազարաձե

17:37, 01.03.2021

Իմ կոնկրետ առաջարկն այն էր, որ գործընթացը այսպես ասած մեդիացիայից տեղափոխվի մոդերացիայի, որ երկխոսությունը լինի ավելի ակտիվ փուլում,- այս մասին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Լելո Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն:

Նրա խոսքով, հանդիպմանը առաջարկվել են արտահերթ ընտրությունների մի քանի տարբերակներ, այդ թվում ՝ պլեբիսցիտը:

Միևնույն ժամանակ Խազրաձեն շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին, Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Բավականին հետաքրքիր հանդիպում էր: Մենք բացատրեցինք իրավիճակը, նա անձամբ տեղեկացված էր: Բնականաբար, մենք շնորհակալություն ենք հայտնում Շառլին և Եվրամիությանը Վրաստանին աջակցելու համար: Իմ կոնկրետ առաջարկն այն էր, որ գործընթացը այսպես ասած մեդիացիայից տեղափոխվի մոդերացիայի, որ երկխոսությունը լինի ավելի ակտիվ փուլում: Այստեղ նշեմ, որ ընդդիմությունը երբեք չի հրաժարվել երկխոսությունից: Ես ընդգծել եմ, որ երկիրը գտնվում է քաղաքական, տնտեսական, համավարակային ճգնաժամի մեջ, երկիրը բաժանվել է երկու մասի, հասարակությունը արճակատված է: Ուստի պետականաշինությունը շարունակելու միակ լուծումը արտահերթ ընտրություններն են:

Մենք առաջարկել ենք արտահերթ ընտրությունների տարբեր տարբերակներ, գուցե`պլեբիսցիտի կամ ուղղակի նշանակման տեսքով: Իհարկե, գծվեց այն գիծը, որ այս երկրում քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն: Հակառակորդների դեմ քաղաքական դրդապատճառների օգտագործումը պետք է ավարտվի: Հուսով եմ, որ դա լուրջ կընկալվի, և գործընթացում մենք կստանանք լուրջ միջնորդական թիմ:

Ես նաև առաջարկեցի, որ պետք է ստորագրվի ազգային համաձայնության փաստաթուղթ, մեզ անհրաժեշտ է երկխոսություն, երկրի շուրջ համախմբում: Ես նաև կարծում եմ, որ երբ ավարտվեն բոլոր հարցերը, որոնք ծագում են իշխանության և ընդդիմության միջև, դրանք պետք է ավարտվեն ազգային մեծ համաձայնության փաստաթուղթ ստորագրելով», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպել է Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում:

Բացի այդ, այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նախատեսվում է հանդիպում նաև խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին:

Նմանատիպ