Մինդելիի հանքում գոյություն ունեցող աշխատանքային պայմանները ուսումնասիրելու է գերմանական DMT Group ընկերությունը
Տղիբուլիում, Մինդելիի հանքում գոյություն ունեցող աշխատանքային պայմանները ուսումնասիրելու է գերմանական DMT Group ընկերությունը և անց է կացնելու հետազոտություն,-որոշումը նշված ընկերության մասին ընդունել են այսօրվա եռակողմ նիստի ժամանակ:
Առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոյի հայտարարությամբ, ընկերությունը ունի այս ոլորտում աշխատանքի 140 ամյա փորձ:
Նախարարի խոսքերով ընկերության հետ պայմանագիրը կնքվելու է այսօր, արագացված կարգով, որպեսզի ընկերության փորձագետները անցնեն աշխատանքի:
Հրավիրված մասնագետների ծախսերը մարվելու է պետական բյուջեից: Առողջապահության նախարարի խոսքերով խոսքը գնում է մոտ 50 հազար եվրոի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan