Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից, օդանավակայաններում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. Թամար Արչուաձե
Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից: Դա տեղի կունենա փուլ առ փուլ, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող համավարակային իրավիճակը»,- այս մասին հայտարարել է «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն՝ Թամար Արչուաձեն:
Ըստ նրա, օդանավակայաններում ընթանում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ:
Միևնույն ժամանակ, ինչպես նա նշել է, այս փուլում հնարավոր կլինի ինքնաթիռ բարձրանալ ուղեբեռով, սակայն ուղևորներին կոչ են անում ունենալ հնարավորինս փոքր ուղեբեռ, որպեսզի հերթեր չգոյանան:
Ինչ վերաբերում է Վրաստանից մեկնող կամ երկիր մտնող ուղևորների 72-ժամյա «Պիսիար» թեստի պարտավորությանը, «օդանավակայանների միության տնօրենը» հայտարարել է, որ այս հարցով աշխատանքներ են տարվում: