Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցությունն իսկապես օրինակելի է. Ջուանշեր Բուրճուլաձե
Մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ մեր ունեցած աննախադեպ համագործակցությունը էլ ավելի կամրապնդվի և հիմք կդառնա առավել գործնական համագործակցության,- այսպես է գնահատել Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Ջուանշեր Բուրճուլաձեն, Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը:
Ջուանշեր Բուրչուլաձեն հատուկ շնորհակալություն հայտնեց երկրի գլխավոր ռազմավարական գործընկերոջը և հիշեցրեց գործնական թե քաղաքական աջակցությունը, որը վերջին տարիներին Միացյալ Նահանգները ցուցադրել են Վրաստանի պաշտպանական ուժերի զարգացման գործում:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ամերիկացի ընկերներին ՝ պատմական պաշտպանական պատրաստության ծրագիրն իրականացնելու, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ավելացրած ռազմական ֆինանսավորման համար, ՆԱՏՕ-ին ինտեգրմանը մեր երկրի անսասան աջակցության և Վրաստանի պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար», – ասել է Բուրճուլաձեն: