Միացյալ Նահանգները լրացուցիչ 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության ամրապնդման համար

15:12, 27.03.2022

Միացյալ Նահանգները լրացուցիչ 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենի խոսքով՝ ավելացված ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային կայուն կերպով շարունակել անձնական պաշտպանության, դաշտային, մարտավարական, բժշկական, զրահատեխնիկա և կապի միջոցներ մատակարարել Պետական ​​սահմանապահ ծառայությանը և Ուկրաինայի ազգային ոստիկանությանը։

«Այս գումարով Ուկրաինայի ՆԳ նախարարությունը կկարողանա ապահովել սահմանների անվտանգությունը, պահպանել քաղաքացիական իրավապահ գործառույթները և պաշտպանել կառավարական կարևոր ենթակառուցվածքները Վլադիմիր Պուտինի կանխամտածված, անհիմն հարձակման դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ