Մեզ ժամանակ է պետք, երկխոսություն, երկու կողմից պետք է մտածենք փոխզիջումների մասին, որ կարողանանք դուրս բերել այս երկիրը ճգնաժամից. Խաթունա Սամնիձե
Մեզ ժամանակ է պետք, երկխոսություն, երկու կողմից պետք է մտածենք փոխզիջումների մասին, որ կարողանանք դուրս բերել այս երկիրը ճգնաժամից. Խաթունա Սամնիձե

«Մենք պատրաստ ենք խոսել: Ես հասկանում եմ, որ նման բարդ իրավիճակում, երբ այսքան շատ խնդիրներ կան, այսքան ճգնաժամային իրավիճակ է, տնտեսություն, համավարակ և այլն, քաղաքական ճգնաժամը պետք է շտապ լուծվի,- այս մասին հայտարարել է «Հանրապետական» կուսակցության առաջնորդ, Խաթունա Սամնիձեն:

«Մեզ ավելի շատ ժամանակ է պետք, ավելի շատ երկխոսություն և ավելի շատ դիրքերի փոխանակում ՝ մտածելով երկու կողմերի փոխզիջման մասին, որպեսզի կարողանանք երկիրը դուրս բերել այս ճգնաժամից: Մեր գործընկերոջ` Եվրոպական խորհրդի նախագահի կողմից խնդրանք կար, հոգ տանել երկրի մասին և մենք դա արեցինք, մենք կարողացանք վերսկսել երկխոսությունը», – ասել է Սամնիձեն:

Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը: