Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային, սակայն Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի դժգոհության վախից չեն համարձակվում գնալ այդ քայլին

15:06, 23.01.2020

Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային,- այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է գերմանական «Բիլդ» հրատարակությանը տված հարցազրույցում:

Մևլութ Չավուշօղլուի խոսքով, Եվրոպայի երկրները որոշում չեն կարող կայացնել Վրաստանի հետ կապված:

«Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային, սակայն Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի դժգոհության վախից չեն համարձակվում գնալ այդ քայլին»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հարցազրույցում:

Նմանատիպ