Մևլութ Չավուշօղլու. Մեզ անհրաժեշտ է Վրաստանի նման դաշնակից, Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ
Մևլութ Չավուշօղլու. Մեզ անհրաժեշտ է Վրաստանի նման դաշնակից, Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի ընդլայնման և կազմակերպությունում Վրաստանին անդամակցելու կոչ է անում:

«Չեմ հասկանում, ինչու չենք հրավիրում կամ ակտիվացնում գործողությունների պլանը Վրաստանի հետ: Մեզ քննադատում են Ռուսաստանի, որպես դրացի երկրի հետ համեմատաբար լավ հարաբերություն ունենալու համար, սակայն մեր արևմտյան բարեկամները չեն համաձայնում հրավիրել Վրաստանին, քանի որ չեն ցանկանում սադրել Ռուսաստանին: Մենք Վրաստանին պետք ենք և մեզ էլ պետք է Վրաստանի նման դաշնակից: Մեզ պետք է ընդլայնվել և Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ երբեք չեն ճանաչի օկուպացիան և բռնագրավումը:

«Համաձայն ենք, թե՞ ոչ Ռուսաստանի հետ Ղրիմի և Վրաստանի առնչությամբ: Ոչ: Մենք երբեք չենք ճանաչի այս անօրեն օկուպացիան և բռնազավթումը: Մեր շուր’ը բազմաթիվ սառած հակամարտություններ են, Վրաստանի երկու շրջանները, Լեռնային Ղարաբաղը, Ղրիմը»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Թողնել մեկնաբանություն