Մևլութ Չավուշօղլու. Մենք աջակցում ենք Վրաստանի հարաբերությունների խորացմանը եվրատլանտյան կառույցների հետ, ինչը մենք բացեիբաց հայտարարում ենք բոլոր միջազգային հարթակներում

17:32, 03.03.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուն ասել է, որ իր երկիրը սատարում է եվրատլանտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերությունների խորացմանը: Այս մասին Անկարայից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը:

Ինչպես հայտարարել է Չավուշողլուն իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ ճեպազրույցում, Թուրքիան այդ դիրքորոշումը բացահայտորեն հայտնում է բոլոր միջազգային հարթակներում:

«Մենք միշտ բացահայտորեն արտահայտում ենք մեր կարծիքը Վրաստանի մասին: Մենք հայտարարում ենք միջազգային բոլոր հարթակներում և այն երկրներից ենք, որոնք բավականին բաց են խոսում: Մենք աջակցում ենք Վրաստանի հարաբերությունների հետագա խորացմանը եվրատլանտյան կառույցների հետ: Մենք միշտ հստակեցնում ենք մեր տեսակետները Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ», – ասաց Մևլյութ Չավուշոն:

Նմանատիպ