Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ԵՄ-ը առանց համաձայնության լքելու հակառակորդները հաղթել են առանցքային քվեարկությունում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Եվրամիությունը առանց համաձայնության լքելու հակառակորդները հաղթել են առանցքային քվեարկությունում: Այս մասին հայտնում է «Բի Բի Սին»:
Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողի հաղորդմամբ, Բորիս Ջոնսոնի ընդիմախոսները ձեռք են բերել օրենսդիր մարմնի օրակարգի վերահսկողություն: Նախաձեռնությանը աջակցել են 328 օրենսդիրներ, դեմ էին 301-ը:
Սա նշանակում է, որ Եվրամիությունը առանց համաձայնության լքելու հակառակորդները կկարողանան սեպտեմբերի 4-ին ներկայացնել օրենք, որը կստիպի Վարչապետ Բորիս Ջոնսոնին հետաձգել բրեքսիտի ամսաթիվը:
Հիշեցնենք, երեկ Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցրել էր մեծամասնությունը: Նիստի ընթացքում պահպանողական օրենսդիր, Ֆիլիպ Լին տեղափոխվել է լիբերալ ժողովրդավարների մոտ:
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, բրեքսիտի հարցը մտել է փակուղի: Մեծ Բրիտանիայի բարձրագույն օրենսդիր մարմինը դեմ է Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալուն: Իր հերթին պաշտոնական Բրյուսելը չի պատրաստվում վերսկսել բանակցությունները համաձայնագիրը վերանայելու վերաբերյալ: Բորիս Ջոնսոնը ասում է, որ Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունը լքի մինչև հոկտեմբերի 31-ը, համաձայնագրով կամ առանց դրա: