Վրաստանը Մեծ Բրիտանիայի մոտ գործընկերն ու հզոր դաշնակիցն է. Վենդի Մորթոն
Վրաստանը Մեծ Բրիտանիայի մոտ գործընկերն ու հզոր դաշնակիցն է. Վենդի Մորթոն

Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և հանդիպում եմ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որպեսզի վերահաստատենք մեր երկրների միջև ամուր հարաբերությունները: Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի կայունությանն ու կենսունակությանը, – այս մասին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով Միացյալ Թագավորության նախարար, Վենդի Մորթոնը:

Վենդի Մորթոնը հատուկ ուշադրություն է դարձրել Միացյալ Թագավորության և Վրաստանի ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագրի կարևորության վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից:

«Այս համաձայնագիրը երկու երկրների միջև երկարատև հարաբերությունների հիմքն է և ընդգծում է Վրաստանի հետ մեր ամուր կապերի կարևորությունը», – ասել է Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության և ամերիկյան հարցերով նախարարը:

Վենդի Մորթոնի խոսքով, կարևոր է, որ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները շարունակվեն և ընդլայնվեն ապագայում: Նրա խոսքով, Վրաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև կան շատ ոլորտներ, որտեղ հնարավոր է էլ ավելի սերտ կապեր հաստատել: Ըստ Վենդի Մորթոնի, Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը նույնպես ընդգծվել է հետհամավարակային շրջանում տնտեսական հարաբերությունների և միջմարդկային կապերի հետագա ակտիվացման կարևորությունը:

«Ես այսօր խոսեցի նախարար Զալկալիանիի հետ այն մասին, թե ինչ կարելի է համատեղ անել ներկայիս համավարակի դեմ պայքարի համար, ինչպես նաև ապահովել, որ մեր երկրների տնտեսական վերականգնման գործընթացը հիմնվի ամուր և կայուն «կանաչ» հիմքի», – ասել է Վենդի Մորթոնը:

Վենդի Մորթոնը Վրաստան կատարած այցի շրջանակներում, հանդիպումներ կունենա նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Նախարարը կայցելի նաև բռնազավթված գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: