Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս է հաստատվել 47 525 մարդու մոտ, մահացել է ավելի քան 1 500 պացիենտ
Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս է հաստատվել 47 525 մարդու մոտ, մահացել է ավելի քան 1 500 պացիենտ

Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս է հաստատվել 47 525 մարդու մոտ, մահացել է ավելի քան 1 500 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Մեծ բրիտանիայի կառավարությունը:

Նրանց խոսքով, վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 1 564 հիվանդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 47 525 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 3 211 576 դեպք: