Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Նիկոլայ Գլուշկովի մահվան փաստով հետաքննություն է սկսել մսպանության հոդվածով

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Նիկոլայ Գլուշկովի մահվան փաստով հետաքննություն է սկսել մսպանության հոդվածով:

Բորիս Բերեզովսկու համախոհ, «Աէրոֆլոտ»-ի նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովը, որը այս շաբաթ մահացել է Լոնդոնում, հնարավոր է, որ շնակապով է խեղդամահ եղել։

Ավելի վաղ, մարտի 16-ին, Սքոթլենդ Յարդում հայտնել էին, որ ռուս ձեռներեցի մահվան պատճառն է եղել վզի հատվածում ճնշումը։

Գլուշկովին մահացած էին գտել Լոնդոնի հարավ-արևմուտքում իր տանը։ Սկզբում բրիտանացի ոստիկանները 68-ամյա տղամարդու մահը համարել են «անբացատրելի»,  սակայն հետագայում դիահերձումը ցույց է տվել, որ գործարարի մահվան պատճառն է եղել «վզի հատվածում սեղմումը»։ Բրիտանական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով վարչությունը, որը հենց սկզբից զբաղվել էր այդ գործով, հիմա Գլուշկովի մահը դիտարկում է որպես սպանություն»,- հայտնել է հետո Սքոթլենդ Յարդը։