Մեծ Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է 54 մլն ֆունտ ստերլինգ ռազմական օգնության փաթեթ

20:05, 24.08.2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է 54 մլն ֆունտ ստերլինգ ռազմական օգնության փաթեթ։

Տեղեկությունը տարածում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

Ըստ հայտարարության՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ Կիև ժամանած վարչապետի պաշտոնակատար Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայից 54 միլիոն ֆունտ ստեռլինգ ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։

Ինչպես նշվում է, ռազմական օգնությունը ներառում է անօդաչու հսկողության համակարգեր և հակատանկային զինամթերք: Փաթեթը ներառում է 850 միավոր Black Hornet տիպի միկրո-անօդաչու թռչող սարքեր, որոնք հատուկ նախագծված են քաղաքներում ու գյուղերում օգտագործելու համար, և դրանց նպատակներից մեկն էլ մոտեցող թշնամու ուժերի հայտնաբերումն է։

«Զինվորական անձնակազմը կարող է ուսուցանվել փոքր անօդաչու թռչող սարքերով շարժական հեռախոսով 20 րոպեից պակաս ժամանակում աշխատելու համար։ Յուրաքանչյուր անօդաչու սարք իրական ժամանակում պատկերներ և տեսանյութեր փոխանցելու հնարավորություն ունի, որպեսզի ցամաքային ուժերը կարողանան անվտանգ պաշտպանել քաղաքային տարածքները», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ:

Բացի այդ, հայտարարության համաձայն՝ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ականանետեր Ուկրաինա փոխանցել, ինչը կօգնի Ուկրաինային հայտնաբերել ջրում և ափին ռուսների թողած ականները։ Դրանք օգտագործելու համար ուկրաինացի զինվորները համապատասխան վերապատրաստում կանցնեն Բրիտանիայում։

Նմանատիպ