Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի չափահաս երեխաների՝ Կատերինա Տիխոնովայի և Մարիա Վորոնցովայի նկատմամբ

16:28, 08.04.2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չափահաս երեխաների՝ Կատերինա Տիխոնովայի և Մարիա Վորոնցովայի նկատմամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Միաժամանակ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Եկատերինա Վինոկուրովային՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դստերը։

Ըստ բրիտանական կառավարության հայտարարության՝ Լոնդոնը շարունակում է թիրախավորել Կրեմլի անմիջական շրջապատի շքեղ կյանքը, սահմանելով ճամփորդական և ֆինանսական պատժամիջոցներ:

Բրիտանական կառավարության տվյալներով՝ ավելի քան 275 միլիարդ ֆունտ ստեռլինգ սառեցվել է Պուտինի պատերազմի բյուջեից՝ բրիտանական ու միջազգային պատժամիջոցների արդյունքում։ Պաշտոնական Լոնդոնի տվյալներով՝ Ռուսաստանը գնում է դեպի ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամենախորը անկումը։

Նմանատիպ