Մեծ Բրիտանիան չի վճարի ռուսական գազի համար ռուբլով. Բորիս Ջոնսոն

20:27, 31.03.2022

Մեծ Բրիտանիան ռուսական գազի համար ռուբլով չի վճարի:

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակում։

Բացի այդ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ Մեծ Բրիտանիան վերահսկում է իրավիճակը եվրոպական շուկայում։

BBC-ն գրում է, որ մինչ այդ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվել են՝ Գերմանիան ու Ֆրանսիան:

Նմանատիպ