Մերաբ Մորչաձեին տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան
Մերաբ Մորչաձեին տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան

Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալված Մերաբ Մորչաձեին տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան: Այս մասին ՆԳՆ-ից տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

«Չգիտեմ, ինչ մեղադրանքով եմ ձերբակալված, դուրս կգամ և կասեմ»,- հայտարարել է Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալված Մերաբ Մորչաձեն:

Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալել են 1973 թվականին ծնված Մերաբ Մորչաձեին,- այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ-ը:

«Դեռահասներից մեկի բարեկամն եմ: Իրոք ոչինչ չգիտեմ: Չեմ կարծում, որ ճշմարտությունը պարտվի»,- հայտարարել է Մերաբ Մորչաձեն՝ նախքան ՆԳՆ մտնելը:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետ կապված վկայի վրա ազդեցություն գործելու փաստով ընթացող հետաքննության շրջանակներում ձեռբերված նոր ապացույցները հաշվի առնելով, դատավորի վճռի հիման վրա, ՔՕ-ի 372-րդ հոդվածով ձերբակալված է 1973 թվականին ծնված Մերաբ Մորչաձեն:

Մերաբ Մորչաձեի ձերբակալությունն իրագործվել է սպանության հիմնական գործից առանձնացած այն քրեական գործի շրջանակներում, որը վարում է ներքին գործերի նախարարությունը»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալները դատապարտվել են 10 տարվա և 6 ամսվա, 9 տարվա և 9 ամսվա ազատազրկման:

Մասնավորապես, մեղադրյալ Գ.Բ.-ն, ով անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի սպանության մեջ և մեղավոր ճանաչվել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատժաժամկետը  կրճատվել  է մեկ չորրորդով և սահմանվել 10 տարի և 6 ամսվա ազատազրկում:

Երկրորդ անչափահաս Գ.Ջ.-ն անմեղ է ճանաչվել կանխամտածված սպանության համար և մեղավոր ճանաչվել սպանության փորձի համար: Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն չատիժը կրճատվել է մեկ չորրորդը և սահմանվել 9 տարի և 9 ամսվա ազատազրկում: