Մեր խնդիրն է, որ ժամանակավոր քննչական հանձնաժողովը լույս սփռի Խորավայի փողոցում տեղի ունեցածի վրա. Սերգի Կապանաձե
Մեր խնդիրն է, որ ժամանակավոր քննչական հանձնաժողովը լույս սփռի Խորավայի փողոցում տեղի ունեցածի վրա. Սերգի Կապանաձե

Մեր խնդիրն է, որ ժամանակավոր քննչական հանձնաժողովը լույս սփռի Խորավայի փողոցում տեղի ունեցածի վրա,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ այսօր հանդիպելու է սպանված անչափահասի հորը, Զազա Սարալիձեին և նրա փաստաբանին:

Նրա խոսքով, Զազա Սարալիձեի հետ համաձայնել է համագործակցության շուրջ:

Նշենք, որ այսօր անցկացվելու է Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի առաջին նիստը, որին ընդունելու են հանձնաժողովի դրույթը,- այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, դրույթը հաստատվելու է հունիսի 11-ին, խորհրդարանի բյուրոյի նիստին:

«Հունիսի 8-ին հանդիպելու եմ Զազա Սարալիձեի և նրա ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև վաղը անցկացվելու է առաջին նիստը, որտեղ ընդունելու են դրույթը, իսկ հանձնաժողովի բովանդակային աշխատանքը կլինի հաջորդ շաբաթ»,- մեկնաբանել է Սերգի Կապանաձեն:

Ինչ վերաբերում է ժողովրդական պաշտպանի հետ հանդիպմանը, պատգամավորի հայտարարությամբ, համաձայնել են Նինո Լոմջարիայի հետ սերտ համագործակցության և տեղեկության փոխանակման շուրջ: