Մեր քաղաքի մասին պետք է այնպես հոգ տանենք, ինչպես մեր տներում սեփական իրերի մասին. Կախա Կալաձե
Մեր քաղաքի մասին պետք է այնպես հոգ տանենք, ինչպես մեր տներում սեփական իրերի մասին. Կախա Կալաձե

Մեր քաղաքի մասին պետք է այնպես հոգ տանենք, ինչպես մեր տներում սեփական իրերի մասին,- այս մասին նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրագրողների հետ զրուցելիս, որտեղ խոսել է «Հոգա քաղաքի մասին» նոր նախագծի նշանակության շուրջ:

«Մենք սկսում ենք նոր՝ «Հոգա քաղաքի մասին» շատ կարևոր նախագծի իրականացում, որը նշանակում է, որ քաղաքի գեղեցկացման և մաքրման գործին պարտավոր ենք մասնակցել բոլորս: Գիտեմ, կան բազմաթիվ կամավորներ, ովքեր ցանկություն ունեն ներգրավվել նման միջոցառմանը: Մենք պետք է օգնենք միմյանց, աջակցենք: Պատասխանատվությունը, որը մենք ստանձնել ենք, քաջ գիտակցում ենք և մեր գործը անպայման կանենք, սակայն մեզ անհրաժեշտ է նաև բնակչության աջակցությունը: Կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ և ցույց տալ լուսանկարներ – թե նոր պուրակները, այգիները ինչ վիճակում են և ինչ վնասված: Կան վանդալիզմի բազմաթիվ փաստեր: Մեզ անհրաժեշտ է միմյանց աջակցությունը»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը: