Մեր կառավարության համար առողջապահության մատչելիությունը հիմնական գերակայություններից մեկն է. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեր կառավարության համար առողջապահության մատչելիությունը հիմնական գերակայություններից մեկն է. Իրակլի Ղարիբաշվիլի

Առողջապահության մատչելիությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: 2012 թվականից ի վեր մենք իրականացրել ենք մի շարք հաջողված նախագծեր, այդ թվում առողջապահության համընդհանուր բարեփոխումը, հեպատիտ C-ի էլիմինացիայի շատ հաջող ծրագիրը, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության 10 ամյա ծրագրի շնորհանդեսին ելույթ ունենալու ժամանակ:

Կառավարության ղեկավարի խոսքով, շատ բան է արվել, բայց դեռ շատ քայլեր կան անելու:

«Երբ մենք եկանք իշխանության, այդ ժամանակ հիմնական մարտահրավերներից մեկը առողջապահական ծառայությունների մատչելիությունն էր: Այսօր որակյալ առողջապահությանը մատչելիության խնդիր կա: Այդ նպատակով նախարարն ակտիվորեն աշխատում է իր թիմի հետ: Մենք մշակել ենք զարգացման տաս տարվա նախնական փաստաթուղթ: Ես կցանկանայի խնդրել տիկին Էկային, որ այսօր հանդես գա շնորհանդեսով, մանրամասն խոսի այն մասին, թե ինչպես ենք մենք` կառավարությունը, մտահոգված ընդհանրապես այս համակարգի զարգացման հարցում: Իհարկե, ձեր ներգրավվածությունը այս գործընթացում չափազանց կարևոր է, և ես կցանկանայի խնդրել ձեզ ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում: Մեր խնդիրն է միասին աշխատել ևս մի քանի ամիս և, ի վերջո, կնքել մի փաստաթուղթ, որը կդառնա հիմնական շրջանակային փաստաթուղթը, որը կսահմանի մեր զարգացման հիմնական ուրվագծերը և գերակայությունները», – հայտարարել է վարչապետը: