Մեր համագործակցությունը հիմնական ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երբեք այսքան բարձր նշանակետում չի եղել,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, ակտիվորեն ավարտվում է 3-ամյա ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրով սահմանված խնդիրները:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կայուն մարտական պատրաստվածության և տարածքային պաշտպանության կարողությունների ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագրի իրականացման հարցում, շարունակվում է ակտիվ համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածուն այսօր խորհրդարանում ներկայացրել է կառավարության նոր ծրագրի պաշտպանության մասը: