Մենք ստեղծում ենք իրավահավասար մարդկանց հասարակություն, որտեղ հաշվում ենք ոչ թե քրոմոսոմներ, այլ միմյանց համար կատարված աշխատանքը և համատեղ նպատակները. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք ստեղծում ենք իրավահավասար մարդկանց հասարակություն, որտեղ հաշվում ենք ոչ թե քրոմոսոմներ, այլ միմյանց համար կատարված աշխատանքը և համատեղ նպատակները. Իրակլի Ղարիբաշվիլի

Այսօր, ամբողջ աշխարհի հետ միասին, մենք առանձնահատուկ զգացմունքներով նշում ենք Դաունի համախտանիշի միջազգային օրը, – այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի իշխանությունները մի շարք քայլեր է ձեռնարկել առողջապահության, կրթության, սոցիալական և զբաղվածության քաղաքականության ուղղություններով՝ Դաունի համախտանիշով քաղաքացիների լիարժեք ինտեգրմանը նպաստելու, ինքնիրացման պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Այդուհանդերձ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու, խարաններն ու սխալ պատկերացումները հաղթահարելու և միևնույն ժամանակ ամրապնդելու, Դաունի համախտանիշով մեր քաղաքացիների հասարակական կյանքում առավել ներգրավվածության իրավունքները:

Մենք ստեղծում ենք իրավահավասար մարդկային հասարակություն, որտեղ բոլորը, անկախ որևէ տարբերությունից, հավասար հնարավորություն ունեն մասնակցելու՝ կրթական, ստեղծագործական, սպորտային, բիզնեսի կամ հանրային ակտիվություններին: Որտեղ բոլորը կարող են աշխատել հանուն երկրի բարօրության և արժանապատիվ ապրել սիրելիների շրջապատում: Այնտեղ, որտեղ մենք հաշվում ենք ոչ թե քրոմոսոմները, այլ ՝ միմյանց համար կատարված աշխատանքը և համատեղ նպատակները», – նշում է վարչապետը: