Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել
Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին նախագահական ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։

Առողջապահության նախարարի խոսքով, դեպքի վայր են ուղարկվել բժշկական անձնակազմ, այդ թվում՝ շտապօգնության բրիգադներ և վիրաբույժներ, ինչպես նաև հատուկ տրանսպորտ և սարքավորումներ։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի նախագահի ուղղաթիռը, որով Իբրահիմ Ռաիսին Թեհրան էր վերադառնում իրանական նահանգից՝ Ադրբեջանի հետ սահմանին, կործանվել է Իրանի Արևելյան նահանգում։

Միաժամանակ Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարում է, որ նախագահ Իբրահիմ Ռայիսի ուղղաթիռը «կոշտ վայրէջք է կատարել» Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում։