Մենք պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը, պայքարն կլինի անզիջում. Գիգի Ուգուլավա

Մենք պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը, պայքարն կլինի անզիջում, – այս մասին Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգի Ուգուլավան:

Ուգուլավայի խոսքով, Նիկա Մելաիյի ձերբակալությամբ պայքարը չի ավարտվում, ընդհակառակը, այն սկսվում է:

«Մենք պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը, պայքարն անզիջում է լինելու, պայքարը կլինի մինչև վերջ, ազատազրկմամբ պայքարը չի ավարտվում, այլ սկսվում է», – հայտարարել է Ուգուլավան:

«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ձերբակալվել է:

Քիչ առաջ իրավապահները մտան «Ազգային շարժման» գրասենյակի այն սենյակ, որտեղ գտնվում էր Նիկա Մելիան:

«Ազգային շարժման» կողմնակիցները փորձեցին դիմադրել ոստիկաններին:

Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, Նիկա Մելիային նստեցրել են ավտոմեքենան և դուրս հանել տարածքից: