Մենք պահպանում ենք այն գլխավոր ձեռքբերումը, որն ունենք 2012 թվականից. Իրակլի Կոբախիձե
Մենք պահպանում ենք այն գլխավոր ձեռքբերումը, որն ունենք 2012 թվականից. Իրակլի Կոբախիձե

Մենք կարողանում ենք պահպանել այն գլխավոր ձեռքբերումը, որն ունենք 2012 թվականից – դա ժողովրդավարությունն է, ազատությունը, մարդու իրավունքների կայուն պաշտպանությունը և մենք ոչ միայն պահպանում ենք ունեցած արդյունքը, այլ աշխատում այս արդյունքը առավել ամրապնդելու ուղղությամբ ,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Մցխեթայում, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի շրջանային կոնֆերանսին:

Խոսքով ելույթ ունենալիս կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել է, որ հենց Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ և քաղաքացիների աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել փոխել ռեժիմը և հաստատել ժողովրդավարական կառավարում:

Ինչպես խոսքով ելույթ ունենալիս հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, ազնվորեն կատարվել են այն խոստումները, որոնք երկու տարի առաջ տվել էր կուսակցության ղեկավարությունը: