Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր գործիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը հասնելու համար, որի արդյունքը կլինի հիմնախնդրի լուծումը. Մայք Պոմպեո
«Մենք խնդրում ենք բոլոր միջազգային խաղացողներին չխառնվել տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Պետքարտուղարի խոսքով, նա այսօր Լեռնային Լարաբաղում ստեղծված իրավիճակի մասին զրուցել է նախագահ Թրամփի հետ:
«Մենք նկատում ենք, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին: Մենք խնդրում ենք բոլոր միջազգային խաղացողներին չխառնվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, չնպաստել լարվածության սրմանը: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր գործիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը հասնելու համար, միջազգային իրավունքի նորմերի նախատեսմամբ»,- ասել է Մայք Պոմպեոն:
Պետքարտուղարը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը: