Մենք միակ ուժն ենք Վրաստանում, որն իրական մրցակիչ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք միակ ուժն ենք Վրաստանում, որն իրական մրցակիչ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք Վրաստանում միակ ուժն ենք, որն իրական մրցակից չունի, – այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողի հարցին, թե արդյո՞ք «Վրացական երազանքը» Լևան Վասաձեին համարում է մրցակից:

«Մեզ մրցակցը աղքատությունն է, տնտեսական դժվարություններն ու գործազրկությունը: Սա  է «Վրացական երազանքի» մրցակիցը: «Վրացական երազանքն» այսօր իրական մրցակից չունի: Մենք Վրաստանում միակ ուժն ենք, որն իրական մրցակից չունի: Սա, իհարկե, լավ չէ: Իրական ընդդիմությունը պետք է զարգանա, Վրաստանում պետք է զարգանա առողջ ընդդիմությունը, բայց, ցավոք, դա այսօր մարտահրավեր է», – հայտարարել է Ղարիբաշվիլին: