Մենք կշարունակենք ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և կպահպանենք Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները. Ջո Բայդեն

23:15, 29.03.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կհետևեն, թե արդյոք Ռուսաստանը իրականում կգնա դեպի դեէսկալացիա։

«Մենք կտեսնենք, թե արդյոք նրանք կկատարեն այն, ինչ առաջարկում են», – ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվել են, որ Ռուսաստանի վրա ճնշումները կշարունակվեն։

«Միևնույն ժամանակ մենք կշարունակենք պահպանել խիստ պատժամիջոցները։ Մենք կշարունակենք ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել, և մենք ուշադիր հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը», – ասել է Բայդենը։

Նմանատիպ