Մենք հավակնություն ունենք դառնալ եվրոպական հանրային հեռարձակման ընտանիքի լավագույն օրինակը. Թինաթին Բերձենիշվիլի
Մենք հավակնություն ունենք դառնալ եվրոպական հանրային հեռարձակման ընտանիքի լավագույն օրինակը. Թինաթին Բերձենիշվիլի

Առաջին ալիքը հավակնություն ունի դառնալ Եվրոպական հանրային հեռարձակողների ընտանիքի լավագույն օրինակը, – այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլին:

Թինաթին Բերձենիշվիլին այսօր հանդիպել է Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակության անդամների հետ:

«Մենք շատ հագեցած գրաֆիկ ունենք, քանի որ Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունը ժամանել է երեք օրով: Առաջին ալիքը հավակնություն ունի դառնալ եվրոպական հանրային հեռարձակողի լավագույն օրինակը: Ցանկանում եմ ձեզ ասել, որ այսօրվա արդյունքներով մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, հատկապես տեխնիկական և տեխնոլոգիական մասում, ինչը շատ կարևոր է արագ զարգացման համար, քանի որ մեդիա միջավայրը շատ արագ փոխվում է: Շատ հագեցած օր ունենք, ցանկանում ենք ամեն ինչին հետևել: Մենք ներկայացրեցինք ոչ միայն ենթակառուցվածքային փոփոխությունները, այլև Հանրային հեռարձակողի երկարաժամկետ ռազմավարությունը, կարճաժամկետ ծրագրերը և, ամենակարևորը, թվային վերափոխումը»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին:

Վրաստանի Առաջին ալիք է այցելել Եվրոպական հեռարձակողների միության (EBU) պատվիրակությունը: Թվային փոխակերպման ծրագրի ղեկավար Սաշա Սքոթը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կապերի պատասխանատու Ռադկա Բետչևան և Վրաստանում թվային փոխակերպման և հարթակների ղեկավար Ուոթեր Կարտյեն հանդիպումներ են ունենում Հանրային հեռարձակողի ղեկավարության հետ:

Պատվիրակության անդամները հանդիպումներ կանցկացնեն Վրաստանում հոկտեմբերի 11-15-ը: Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչների այցի նպատակն է գնահատել Հանրային հեռարձակողի աշխատանքը թվային և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում, որից հետո նախատեսվում է կիսել միջազգային փորձը, որը կօգնի հեռարձակողին հաղթահարել առկա մարտահրավերները և պահպանել մրցունակ դիրքը այս շուկայում:

Վերջերս Վրաստանի Առաջին ալիքի մասին EBU-ի հրապարակման մեջ գրվեց՝ PLAYBOOK և այն համարվեց արագ թվային փոխակերպման հաջողակ օրինակ: Հանրային հեռարձակողը Եվրոպական հեռարձակողների միության ակտիվ անդամ է 2005 թվականից և կազմակերպության հետ ունի սերտ, բազմակողմանի և բեղմնավոր գործընկերություն: