Մենք երբեք չենք հանդուրժելու Վրաստանի օկուպացիային և օգտագործելու ենք բոլոր միջազգային լծակները մեր երկիրը ամբողջացնելու համար. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանը անկախ, ժողովրդավարական երկիր է, սակայն նրա մի մասը կրկին բռնագրավված է: Մենք երբեք չենք հանդուրժելու դրան և օգտագործելու ենք բոլոր միջազգային լծակները մեր երկիրը ամբողջացնելու համար,-այս մասին նշված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:
Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքել է Խորհրդային օկուպացիայի օրվան.
«Մեր հայրենիքի նորագույն պատմությունում փետրվարի 25-ը ամենա դժբախտ օրերից մեկն է: 97 տարի առաջ վրաց հայրենասերների և յունկերների պայքարը կարմիր բանակի դեմ, ավարտվեց Վրաստանի ժողովրդավարական հանրապետության բռնազավթմամբ:
Խորհրդային ռեժիմի կառավարման զոհ դարձան մեր երկրի ժողովրդավարական զարգացումը և մեր հազարավոր հայրենակիցները: Չնայած դրան, ազատության միտքը և անկախության ցանկությունը երբևիցե չի մարել մեր ազգի մտքերից:
Այսօր Վրաստանը անկախ, ժողովրդավարական երկիր է, սակայն նրա մի մասը կրկին բռնագրավված է: Մենք երբեք չենք հանդուրժելու դրան և օգտագործելու ենք բոլոր միջազգային լծակները մեր երկիրը ամբողջացնելու համար: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի մեր ապագա սերնդին թողնել միասնական, հզոր պետություն»,-ասված է Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ:
Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, պետական գերատեսչությունների շենքերից իջեցվել են դրոշները: Պետական դրոշը իջեցվել է ՝ նախագահի նստավայրում, խորհրդարանի շենքից, ինչպես նաև պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի շենքերից: 1921 թ. փետրվարի 25-ին, Ռուսաստանի 11-րդ բանակը գրավել է Թբիլիսին և դրանոց սկիզբ դրել Վրաստանի բռնագրավմանը: Վրաստանի անկախության համար պայքարող յունկերների մեծամասնությունը հերոսաբար զոհվել է մարտի դաշտում: Վրաստանի խորհրդրանի 2010 թ. հուլիսի 21-ի արձանագրության համաձայն, փետրվարի 25-ը հռչակվել է խորհրդային օկուպացիայի օր: Ամեն տարի փետրվարի 25-ին, օկուպացիայի զոհերի հիշատակը հարգելու նպատակով, ողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է մեկ րոպե լռություն և իջեցվում են դրոշները բոլոր վարչական շենքերից:
Հեղինակ -
Edgar Barsegyan