Օկուպացիայի օրվա կապակցությամբ, պետական շենքերից իջեցվել են Վրաստանի դրոշները (տեսանյութ)

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, պետական շենքերից իջեցվել են Վրաստանի դրոշները:

Պետական դրոշը իջեցրել են Վրաստանի նախագահի նստավայրից, խորհրդարանի շենքից, տարբեր նախարարություններից և պետական գերատեսչությունների շենքերից:

Դրոշները իջեցրել են նաև շրջաններում գտնվող վարչական շենքերից:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն, փետրվարի 25-ը հայտարարվել է Խորհրդային օկուպացիայի օր: Օկուպացիայի հարյուրավոր զոհերի հիշատակը հարգելու նպատակով, երկրի ողջ մասշտաբով իջեցվում են դրոշները:

1921 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի կարմիր բանակը գրավել է Թբիլիսին և տապալել Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, որի արդյունքում տեղի է ունեցել միջազգային իրավունքի սուբյեկտի – Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անեքսիա: