Մենք բոլոր հանդիպումները գործընկերների հետ սկսում ենք հենց հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման մասին խոսելով
«Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում իրավիճակը տագնապալի է էթնիկ վրացիների իրավունքների խախտման տեսանկյունից և անձամբ Աբխազիայում աբխազների և Օսիայում օսերի ինքնահաստատման տեսանկյունից ևս»,- այս հայտարարությունը Գիորգի Կվիրիկաշվիլին արել է խորհրդարանի նիստերի դահլիճում ելույթ ունենալու ժամանակ:
«Ցավոք մենք ունենք մի չորոշված վերք, վերք, որը գտնվում է փակուղու մեջ: Մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց և սկսենք քայլել առաջ, որպեսզի կարգավորենք այս համար մեկ առաջնահերթություն ունեցող հարցը և չթողնենք այն մեր ապագա սերնդին, մեր աբխազների և օսերի ապագա սերնդին: Այս մեծ ցավը պետք է կարգավորվի համընդհանուր հասարակական ներգրավվածությամբ»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը նշել է, որ բոլոր հանդիպումները գործընկերների հետ սկսվում են հենց այս հարցի քննարկմամբ:
«Մենք ակտիվ համագործակցում ենք մեր գործընկեր երկրների հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ թեման սկսում ենք հենց այս հարցով: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որի միջոցով կկարգավորվի այս հարցը: Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների անվտանգությունը և հետաքրքրությունները: Այժմ կարևոր է վերադառձնենք բաց թողնված վստահությունը»,- նշել է վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, մոտ ապագայում Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ներկայացնելու է կառավարության կողմից մշակած նոր փաթեթը, որը ուղղված է լինելու վստահության վերականգնմանը և տնտեսական զարգացմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan