Մենք բողոքում ենք ասիական տոտալիտար պետականության դեմ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ընդդիմության «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի դեմ անցկացնում են խաղաղ ակցիաներ: Ինչպես նշել է Փաշինյանը՝ Առաջին ալիքի հետ զրույցում, հույս ունենք, որ բողոքի արդյունքում կսկսվի ժողովրդական հեղափոխություն:

«Մենք բողոքում ենք ասիական տոտալիտար պետականության դեմ: Սա խաղաղ ցույց է Սերժ Սարգսյանի դեմ: Հույս ենք հայտնում, որ բողոքի արդյունքում կսկսվի ժողովրդական հեղափոխություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում վարչապետի ընտրությունների գործընթացին զուգահեռ, Երևանի կենտրոնում շարունակվում է հանրահավաքը: Ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ցուցարարները շարունակում են քաղաքացիական անհնազանդությունը, որպեսզի խորհրդարանը վարչապետի պաշտոնում չհաստատի Սերժ Սարգսյանին: Պատգամավորը նշել է, որ փակվելու են դեպի խորհրդարան տանող բոլոր ճանապարհները:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, Երևանում բողոքի ցույցերն սկսվել են ապրիլի 13-ին:

Երեկ, ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում:

Հայաստանի ոստիկանության տեղեկությամբ, Երևանում, վարչական իրավախախտումների մեղադրանքով, նախօրեին ձերբակալվել է 29 ցուցարար: