Մենք աշխարհում շատ թշնամիներ ունենք, սակայն ունենք նաև ընկերներ, որոնք բարդ պահերին աջակցում են մեզ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն աշխարհում շատ թշնամիներ ունի, սակայն ունենք նաև ընկերներ, ովքեր դժվար պահերին կաջակցեն մեզ,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բնակչությանը իր ուղերձի ժամանակ:
Հայաստանի վարչապետի խոսքով, այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է ժողովրդական ուժերի համախմբում ու կարգապահություն: Ինչպես նա նշել է, նրանք, ովքեր չեն ենթարկվում հրամաններին, պետք է խստորեն պատժվեն:
«Վերոնշյալ խնդիրները կատարելու համար անհրաժեշտ է ժողովրդական համախմբում և կարգապահություն: Պատերազմական իրավիճակում, հատկապես մարտական պայմաններում պետք է գործի հրամանի անվերապահորեն, առանց քննարկման կատարման լոգիկան: Նրանք, ովքեր չեն կատարի հրամանը, ովքեր տատանվում են, պետք է խստորեն պատժվեն, ենթարկվեն պատասխանատվության և, որ ամենակարևորն է, պետք է հրապարակավ դատապարտվեն»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Ըստ նրա, Արցախի պաշտպանության բանակը բավականաչափ զենք ու ներուժ ունի ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար:
«Մեր հնարավորությունները անսահման չեն, սակայն Արցախի պաշտպանության բանակը բավականաչափ զենք ու ներուժ ունի ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում շատ թշնամիներ ունենք, սակայն ունենք նաև ընկերներ, ովքեր աջակցում են և կաջակցեն մեզ դժվար պահերին: Երախտապարտ հայ ազգը երբեք չի մոռանա նման վերաբերմունքը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի առաջնորդի հայտարարությամբ, «առանցքային միջազգային դերակատարներն արդեն իսկ ճանաչել և բացահայտորեն հայտարարել են, որ Ադրբեջանը և Թուրքիան ագրեսորներ են», ինչը, նրա խոսքով, Հայաստանի դիվանագիտական ջանքերի արդյունք է: