Մեկնարկել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի 20-ամյա զարգացման պլանի աշխատանքները
Մեկնարկել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի 20-ամյա զարգացման պլանի աշխատանքները

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի 20-ամյա զարգացման պլանի աշխատանքները սկսվել են։

Գլխավոր պլանի մշակման գործընթացում TAV Georgia-ն՝ Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարիչ ընկերությունը, համագործակցում է ավիացիայի ոլորտում հեղինակավոր միջազգային փորձագիտական ​​ընկերության՝ ADP Ingénierie-ի (ADPI) հետ, որը առաջատար փորձագիտական և խորհրդատվական ընկերություններից է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի օդանավակայանների պլանավորման հարցում: «ADPI»-ի ներկայացուցիչները Վրաստանում են: Նրանք տեղում ծանոթանում են օդանավակայանի ենթակառուցվածքին, հանդիպումներ են տեղի ունեցել պետական ​​գերատեսչությունների, ավիացիոն մարմինների և ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ։

Օդանավակայանի զարգացման պլանի վրա աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականի վերջ, իսկ 2023 թվականի հունվարին այն կհանձնվի պետությանը։ Ինչպես նշում է «TAV Georgia»-ի գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն, փաստաթուղթն ընդգրկում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի առաջիկա 20 տարիների զարգացման բոլոր ուղղությունները:

Տեղեկությունը տարածում է TAV Georgia-ի մամուլի ծառայությունը։