Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Տաջիկստան

14:25, 19.06.2026

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Տաջիկստանի Հանրապետություն։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դուշանբեի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Նրանց խոսքով՝ Իրակլի Կոբախիձեին դիմավորել է Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոխիր Ռասուլզոդան։

Հնչել են երկու երկրների օրհներգերը։ Վարչապետները միմյանց են ներկայացրել նախարարների կաբինետի անդամներին։

Վրաստանի վարչապետը Տաջիկստանի Հանրապետություն է այցելել փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։

Նմանատիպ