Մեկնարկել է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լեհաստան
Մեկնարկել է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լեհաստան

Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լեհաստան։ Այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին կհանդիպի Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Վարշավա քաղաքում Լեհաստանի Հանրապետության Նախագահի պալատում նախագահների դեմ առ դեմ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարություններ կարվեն։

Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Բերիձեի խոսքով, նախագահների հանդիպմանը կքննարկվեն երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։

«Լեհաստանը, որպես մեր գործընկեր երկիր, ավանդաբար և պատմականորեն աջակցել է Վրաստանին եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում, որն այսօր շատ արդիական է մեզ համար։ Հուսով եմ, որ դա ևս մեկ անգամ կհաստատվի այս հանդիպմանը»,- ասել է Զուրաբ Բերիձեն։

Վրաստանի նախագահի մասնակցությունը Օսվենցիմ քաղաքի Սբ. Գրիգոլ Փերաձեի նահատակության 80-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որտեղ կկայանա Վրաստանի և Լեհաստանի փոստային բաժանմունքների համատեղ նամականիշը` «Սբ. Քահանա-նահատակ Գրիգոլ Փերաձե» շնորհանդեսը և ստորագրման արարողությունը։ Աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի նախագահը Կրակովում ծաղկեպսակ կդնի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ գերեզմանին և կհարգի նրանց հիշատակը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։