Մեկնարկել է Իրակլի Կոբախիձեի այցն Ադրբեջանի Հանրապետություն
Մեկնարկել է Իրակլի Կոբախիձեի այցն Ադրբեջանի Հանրապետություն

Մեկնարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Ադրբեջանի Հանրապետություն։

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Վրաստանի կառավարության ղեկավարին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը։

Իր այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն դեմ առ դեմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ։

Երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կանցկացվի Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Վրաստանի վարչապետն Ադրբեջանի մայրաքաղաք է այցելել առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։