Մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Վրաստան (ֆոտոշարք)
Մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Վրաստան (ֆոտոշարք)

Մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Վրաստան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտմյոլերը և խորհրդի անդամները Բաթումիի միջազգային օդանավակայան են ժամանել քիչ առաջ:

Ատլանտյան խորհրդի անդամներին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Ալեքսանդր Մաիսուրաձեն:

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որի կազմում են դաշինքի անդամ 29 պետությունների մշտական ​​ներկայացուցիչներ, գլխավորում է Ռոզ Գոտմյոլերը:

Այցի շրջանակներում կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որը գլխավորելու են Վրաստանի վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Հյուսիսատլանտյան հանձնաժողովը, իր հերթին, երկկողմ հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի նախագահի,  խորհրդարանի նախագահի և խորհրդարանի անդամների հետ:

Տեղի կունենան հանդիպումներ ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների: Հյուսիսատլանտյան խորհուրդը  Բաթումիի նավահանգստում կդիտի Վրաստանի առափնյա պաշտպանության նավերը: Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դասախոսություն կկարդա Բաթումիի պետական ​​համալսարանում: