Մեկնարկել է 150 000 լարի դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունումը
Մեկնարկել է 150 000 լարի դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունումը

Վրաստանի Նորարարության և տեխնոլոգիաների գործակալությունը «Սթարթափների համաֆինանսավորման դրամաշնորհներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։

Համաֆինանսավորման դրամաշնորհների նպատակն է խթանել Վրաստանում նորարարությունների և նորարարական ձեռնարկությունների ստեղծումը՝ միջազգային ներուժ ունեցող նորարարական ապրանքների և ծառայությունների մշակման, օգտագործման և առևտրայնացման միջոցով:

Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության տվյալներով՝ դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է Վրաստանում գրանցված սկսնակ մասնավոր և փոքր ձեռնարկությունների համար, որոնք գրանցված են երկու տարուց պակաս։ Հայտ կարող է ներկայացնել նաև չգրանցված ֆիզիկական անձը կամ ֆիզիկական անձանց խումբը։ Չգրանցված ֆիզիկական անձանց ընտրության դեպքում նրանք կգրանցվեն մինչև պայմանագրի կնքումը։

Համաֆինանսավորման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսավորումը նախատեսված է առավելագույնը իննամսյա ծրագրերի համար, չպետք է գերազանցի ծրագրի բյուջեի 90 տոկոսը և 150 000 լարին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 27-ը:

Թողնել մեկնաբանություն