Մայրաքաղաքում տաքսիների անվճար կայանատեղիների համար հատկացվել է 60 տեղ
Մայրաքաղաքում տաքսիների անվճար կայանատեղիների համար հատկացվել է 60 տեղ

Մայրաքաղաքի մասշտաբով արդեն ընտրվել է 60-ից ավելի տեղ, որից տաքսիի վարորդները կօգտվեն անվճար,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես նա նշել է, տաքսիի բարեփոխման շրջանակներում, տնտեսապես ակտիվ տարածքներում, տաքսիների համար հատկացված հատուկ վայրերում արգելվելու է այլ ավտոմեքենաների կանգառը:

«Արդեն ընտրվել է 60-ից ավելի վայր, ընդհանուր առմամբ հաշվառված է 250 տաքսիի համար: Այս վայրերը հատկացվելու են միայն տաքսիներին, համապատասխանաբար այլ ավտոմեքենաներին արգելվելու է ավտոմեքենաները կանգնեցնել նշված կայանատեղիներում: Խախտման դեպքում, այդ վարորդները կտուգանվեն: Այդ վայրերում հատուկ նշվելու է, որ տարածքը տրամադրվում է միայն տաքսիների համար: Իհարկ է տաքսիների վարորդները այդ կայանատեղիից օգտվելու են անվճար»,-հայտարարել է Կալաձեն:

Մայրաքաղաքի քաղաքապետը ընդգծել է նշված բարեփոխման և հասարակական տրանսպորտի զարգացման կարևորությունը և նշել, որ մունիցիպալիտետի կառավարությունը շարունակում է աշխատել հավելյալ տարածքներ տրամադրելու ուղղությամբ: