Տաքսու վարորդների մի մասը անցկացնում է բողոքի ցույց (ֆոտո)
Տաքսու վարորդների մի մասը անցկացնում է բողոքի ցույց (ֆոտո)

Տաքսու վարորդների մի մասը անցկացնում է բողոքի ցույց: Ցուցարարները պատրաստվում են Աղմաշենեբելու պողոտայից երթով շարժվել դեպի Իվանիշվիլու տուն:

Հանրահավաքն անցկացվում է «Լեյբորիստական կուսակցության» նախաձեռնությամբ: Ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը նոր կանոնակարգերի հետաձգումը կամ լիովին չեղարկումն է:

Տաքսու վարորդները այսօր արձագանքել են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությանը, ըստ որի, մեքենաները սպիտակ վերաներկելու փոխարեն, վարորդները հնարավորություն ունեն մեքենաների վրա փակցնել ժապավեն (պլյոնկա): Ցուցարարների խոսքով, այն նույնպես կվնասի ավտոմեքենան, ուստի նրանք նախատեսում են շարունակել ցույցերը: