Մենք չենք թանկացնում տաքսիի ծառայությունը, այլ՝ բարելավում ենք սպասարկումը. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տեղեկությամբ, տաքսիների բարեփոխման նպատակը սպասարկման որակի բարելավումն է:

Ինչպես քաղաքապետը հայտարարել է Թբիլիսիի սակրեբուլոյում 2019 թվականի բյուջեն քննարկելիս, նշված բարեփոխմանը զուգահեռ, կարևոր քայլեր են արվում հասարակական տրանսպորտի զարգացման տեսանկյունից, որպեսզի քաղաքացիների համար մետրոյով և ավտոբուսով երթևեկությունը լինի առավել հարմարավետ:

«Մենք չենք թանկացնում տաքսիի ծառայությունը, այլ՝ բարելավում ենք սպասարկումը»,- հատարարել է Կախա Կալաձեն: