Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի նախարարների հետ միասին քննարկելու է Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման հարցերը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մասնակցելու է ՆԱՏՕ-ի մինիստերիալին: Պոմպեոն դաշինքի անդամ արտաքին գործերի նախարարների հետ միասին, այլ հարցերից բացի, կարևոր գործընկերների հետ միասին, քննարկելու է Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման հարցերը: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ, Հիզեր Նաուերտի հայտարարությունում:
Պետքարտուղարության լրատվությամբ, մինիստերիալի մասնակիցները քննարկելու են հուլիսի գագաթնաժողովին ընդունված օրակարգի կատարման ժամանակ գրանցված առաջընթացը: Գերատեսչության լրատվությամբ, Մայք Պոմպեոն Բրյուսելում մեկ անգամ ևս կոչ է անելու դաշինքի անդամներին, համատեղ վտանգների հետ պայքարելու համար կրել հավասար պատասխանատվություն, որը նշանակում է, որ 2024 թվականի համար դաշինքի անդամ երկրների պաշտպանության ծախսերի ընդհանուր ներքին արտադրանքի մինչև 2% ավելացում:
Հեղինակ -
Edgar Barsegyan