Մայք Պոմպեոն Իրաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ չեղարկել է իր շրջագայությունը կենտրոնական Ասիայի երկրներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար, Մայք Պոմպեոն հետաձգել է իր ծրագրված այցը Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրներ ՝ Իրաքում ստեղծված իրավիճակի պատճառով:
Մայք Պոմպեոն այլևս չի այցելելու Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան և Կիպրոս: Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ Մայք Պոմպեոն պետք է մնա Վաշինգտոնում, որպեսզի հետևի Իրաքում ստեղծված իրավիճակին և ապահովի մերձավոր արևելքում ամերիկացիների անվտանգությունը:
Դեկտեմբերի 31-ին «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժման կողմնակիցները գրոհել են Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը: Նրանք այրել են ամերիկյան դրոշները: Դեպքի պատճառով դեսպանատան աշխատակիցները տարհանվել են:
Դրանից հետո, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերի հրամանով, տարածաշրջան են ուղարկվել լրացուցիչ ուժեր:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները կպաշտպանի իր քաղաքացիներին և երկրի շահերը ամբողջ աշխարհում, որտեղ էլ նրանք լինեն»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարը: