Մայիսի 30-ին Ախալցիխեում կանցկացվի զբաղվածության առաջին տարածաշրջանային ֆորումը
Մայիսի 30-ին Ախալցիխեում կանցկացվի զբաղվածության առաջին տարածաշրջանային ֆորումը

Ախալցիխեում մայիսի 30-ին տեղի կունենա զբաղվածության առաջին տարածաշրջանային ֆորումը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ տարածքում ծանոթանալու ինչպես ցանցային ապրանքանիշերի, այնպես էլ տեղական բիզնեսի ակտիվ թափուր աշխատատեղերին: Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին Մեսխեթիի պետական ​​դրամատիկական թատրոնի հրապարակում։

Վրաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ֆորումը կազմակերպել են Զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունը, «Երիտասարդական ձեռներեցությունը հանուն գյուղական զարգացման» հասարակական կազմակերպությունը և Սամցխե-Ջավախեթիի պետական ​​հոգաբարձուի վարչակազմը։

Բացի ֆորումից, Զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունը մայիսի 29-ին Ախալցիխեում կբացի իր առաջին սպասարկման կենտրոնը, որը տեղացիներին հնարավորություն կտա մշտապես ծանոթանալ տարածաշրջանում ակտիվ թափուր աշխատատեղերի, գործակալության կողմից տարբեր ուղղություններով իրականացվող ծառայությունների և ծրագրերի մասին։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է տեղեկատվական հանդիպում տեղի գործատուների, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Գործակալության տնօրեն Նինո Վելտաուրին հրավիրված հյուրերին տեղեկատվություն կտրամադրի գործակալության գործունեության մասին։

Նախարարությունից հայտնում են, որ Թբիլիսիում և մարզերում մշտապես անցկացվում են տեղեկատվական հանդիպումներ և զբաղվածության ֆորումներ։ Ապրիլին միջոցառումն անցկացվել է Բաթումում, իսկ Ախալցիխեից հետո Կախեթում տեղի կունենա զբաղվածության ֆորումը։