Մայամիում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել՝ 10-ը

Ֆլորիդայի միջազգային համալսարանի կամպուսում, որ գտնվում է Մայամի քաղաքում, հետիոտնային կամուրջ է փլուզվել։ Զոհվել է 4 մարդ, տուժել՝ 10-ը: Կամուրջի վրա հինգ-վեց մեքենա է գտնվել, որոնք ցած են ընկել։

Այս ողբերգության մասին մարտի 15-ին գրել է ABC News հեռուստաալիքի կայքը։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապ օգնության աշխատակիցները։