Մայա Ցքիտիշվիլին Անակլիայի նավահանգստի շինարարության առնչությամբ անցկացրել է հանդիպում
Մայա Ցքիտիշվիլին Անակլիայի նավահանգստի շինարարության առնչությամբ անցկացրել է հանդիպում

Անակլիայի նավահանգստի շինարարության առնչությամբ անցկացվել են բանակցություններ: Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին հանդիպել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (EBRD) ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա էին «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն, ինչպես նաև Բադրի Ջափարիձեն:

Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի առնչությամբ խնդրահարույց հարցերը և ծրագրվել են բանակցության հետագա փուլերը:

Ինչպես նաև որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կայանալու է մինչև մայիսի վերջ: