Խորհրդարանում լսելու են Մայա Ցքիտիշվիլուն
Խորհրդարանում լսելու են Մայա Ցքիտիշվիլուն

Վերահսկողական գործառույթների շրջանակներում, տասներրորդ գումարման խորհրդարանը սկսում է լսել նախարարներին:

Նախարարի ժամի ձ.աչափում, այսօր լսելու են փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին:

Մայա Ցքիտիշվիլին օրենսդրական մարմնին ներկայացնելու է զեկույց, գերատեսչության կողմից իրականացված նախագծերի և ապագա ծրագրերի վերաբերյալ, որից հետո նիստը կշարունակվի հարց ու պատասխանի ռեժիմով:

«Վրացական երազանք» խմբակցության անդամ, Մարյամ Քվրիվիշվիլիի խոսքով, տարածաշրջանային զարգացումը և ենթակառուցվածքները կարևոր նշանակություն ունեն երկրի համար և գերատեսչության կողմից իրականացվող նախագծերը, Վրաստանը էլ ավելի են մոտեցրել եվրոպական չափանիշներին:

«Մենք շատ հարցեր կունենանք այն արժեքավոր նախագծերի մասին, այդ թվում ՝ ինչպիսիք են մայրուղիների կառուցումը, ինչպես նաև ճանապարհների, քաղաքային ճանապարհների կառուցման վերաբերյալ: Ինչպես գիտեք, շատ բան է արվել դպրոցների և մանկապարտեզների կառուցման և վերականգնման գործում, ինչպես նաև չմոռանանք  ջրամատակարարումը և շատ այլ արժեքավոր ծրագրեր, որոնք ստեղծել են ենթակառուցվածքներ ամբողջ Վրաստանում, ինչը մեզ ավելի է մոտեցրել եվրոպական չափանիշներին: Հետևաբար, կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր քննարկում կլինի»,- ասել է Մարյամ Քվրիվիշվիլին: